ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները Չինաստանում կայացած տոնական միջոցառումների ժամանակ «դավեր նյութելու» միտք չեն ունեցել։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացված ռազմական շքերթը, Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային մեղադրել էր ԱՄՆ-ի դեմ «դավադրություն» պլանավորելու մեջ։               
 

էդ զենքը միշտ էլ եղել է

էդ զենքը միշտ էլ եղել է
11.06.2013 | 01:00

Ըստ լավատեղյակների` աշնանը Սերժ Սարգսյանն իրականացնելու է կադրային-տրանսֆորմացիոն լայնամասշտաբ գործընթացներ: Նախագահական, ապա և Երևանի ավագանու ընտրություններից հետո նա բարեփոխումներով շահագրգիռ իր մտերիմների շրջանում ասել է` կտեսնեք, որ ամեն ինչ լավ է լինելու: Տեսակետ կա, որ նա ցանկանում է հնարավորինս հասկանալի դարձնել դաշտը ոչ միայն օդիոզ ֆիգուրների` Վարդանիկի, Լիցկայի, Լֆիկի ու մնացածների առումով, այլև քաղաքական մոտեցումների: Ի դեպ, շատերն են պնդում, որ Սերժ Սարգսյանի որոշումը, գորիսյան հայտնի դեպքերի հենց սկզբից, եղել է միակը` Սուրեն Խաչատրյանը պետք է հրաժարական տա մարզպետի պաշտոնից, չնայած այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը Լիցկային վատ մարզպետ չի համարել: «Այլապես, ինչո՞ւ էր Վովան խուզարկության արդյունքում այդքան զենք «գտնում», էդ զենքը միշտ էլ եղել է Լիցկայենց տանը»,- ասաց մեր աղբյուրը:
Ի դեպ, հետաքրքիր տրանսֆորմացիոն գործընթացներ են տեղի ունենում նաև Քոչարյանի և Սարգսյանի համախոհների դաշտում. վերջիններս անվերջ պնդում էին կամ հակված էին հավատալու, որ սիամական երկվորյակների համարում ունեցող այս երկու գործիչներն իրար հետ շատ լավ են, շատ կապված են միմյանց հետ, լավ էլ խաղում են, ու ոչ մի հակասություն չկա նրանց միջև: Վերջին մի քանի հրապարակային միջոցառումների ժամանակ միմյանց նկատմամբ ունեցած նրանց վերաբերմունքից «համախոհները» փոքր-ինչ այլ կարծիքի են հանգել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ